Հին ընկեր, իմ անգին ընկեր․ Ինտերը Մխիթարյանի մասնակցությամբ լուսանկար է հրապարակել | Region

Հին ընկեր, իմ անգին ընկեր․ Ինտերը Մխիթարյանի մասնակցությամբ լուսանկար է հրապարակել

Օգոստոս 09,2025 16:12

Միլանի «Ինտերը» սոցցանցերի իր պաշտոնական էջերում հրապարակել է լուսանկար՝ Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ։

Միլանյան գրանդը տարածել է լուսանակր, որտեղ Մխիթարյանն ու Մատեո Դարմիանը «Մոնակոյի» դեմ կայացած ընկերական հանդիպումից առաջ ջերմորեն զրուցում են իրենց նախկին թիմակից Պոլ Պոգբայի հետ։ Վերջինս վերջերս է վերադարձել ֆուտբոլ՝ երկարաժամկետ որակազրկումից հետո։

Լուսանկարին կից գրված է․ «Հին ընկերները հանդիպեցին կրկին»:

Նշենք, որ օգոստոսի 8-ին կայացած ընկերական խաղում «ներաձուրին» 2։1 հաշվով առավելության է հասել «Մոնակոյի» նկատմամբ։

armsport.am

Նորություններ