ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման ընթացքն առաջ մղելու բանակցությունները կշարունակվեն․ Էրդողան
Օգոստոս 11,2025 22:06

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու համար բանակցությունները կշարունակվեն։ Հայտարարել են Թուրքիայի նախագահի գրասենյակից։
Էրդողանը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության հասնելու կապակցությամբ։
Նշելով, որ խաղաղության իր կամքը արժեքավոր է տարածաշրջանում խաղաղության համար, Էրդողանը շեշտել է, որ այդ քայլը պետք է վերածվի կոնկրետ գործողությունների։