Արոնյանը Սենթ Լուիսում ընթացող մրցաշարում երկրորդն է
Օգոստոս 13,2025 11:55
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող «Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025» արագ և կայծակնային շախմատի մրցաշարում ավարտվել է արագ շախմատի ևս երեք տուր:
4-րդ, 5-րդ ու 6-րդ տուրերում Արոնյանը երկու պարտիա ավարտել է ոչ-ոքի, իսկ մեկում պարտություն է կրել:
Այժմ 6 տուրից հետո Արոնյանը 2-րդ տեղում է: Առաջատարը Ֆաբիանու Կարուանան է:
Այս տարի Սենթ Լուիսի մրցաշարին մասնակցում են Ֆաբիանո Կարուանան, Գուկեշ Դոմարաջուն, Նոդիրբեկ Աբդուսատորովը, Ուեսլի Սոն, Լենիեր Դոմինգես Պերեսը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Լե Քուանգ Լիեմը, Սամուել Շանկլանդը, Գրիգորի Օպարինը:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
