Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսերը ձեռք բերելու համար հերթային համակարգ կթողարկվի
Օգոստոս 14,2025 14:10
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է, որ Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերը ձեռք բերելու համար 14:00-ից հերթային համակարգ կթողարկվի։
Ֆեդերացիան վստահեցնում է, որ Tickets.ffa.am կայքում այցելուների մեծածավալ հոսքի պատճառով առաջացել են տեխնիկական խնդիրներ, որոնք կարգավորվում են:
Ըստ ՀՖՖ-ի նոր համակարգը գնման գործընթացն ավելի պարզ ու անխափան կդարձնի: Նշենք, որ շատ ֆուտբոլասերներ այսօր, երբ սկսվել է Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը, դժգոհում էին, որ չեն կարողանում Tickets.ffa.am-ից տոմսեր գնել։
Կեսօրին ֆեդերացիայից տեղեկացրել են, որ առայժմ վաճառվել է Հայաստան-Պորտուգալիա հանդիպման 2500 տոմս, նշելով՝ «tickets.ffa.am կայքում դեռ կատարվում են աշխատանքներ, որոնց ավարտից հետո կրկին հնարավոր կլինի գնել տոմսեր»:
Նորություններ
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրած խաղացողների ցանկը
13:18 19-03-2026
Խորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային. մանրամասներ
10:39 18-03-2026
