«Սկսված խաղաղության գործընթացի արդյունքում նշված բոլոր խնդիրները կլուծվեն»․նախարարը գերիների վերադարձի և օկուպացված տարածքների ադրբեջանցիների դուրս գալու մասին | Region

«Սկսված խաղաղության գործընթացի արդյունքում նշված բոլոր խնդիրները կլուծվեն»․նախարարը գերիների վերադարձի և օկուպացված տարածքների ադրբեջանցիների դուրս գալու մասին

Օգոստոս 14,2025 15:23

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդարդառնալով Հասատանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրին, մասնավորապես հասարակության շրջանում մտահոգություն առաջացնող հարցին, որ համաձայանգրում ներառված չէ, որ  ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանցիները հետ կքաշվեն, ասաց․«Մենք վստահ ենք, որ այս հարցերը լիովին կլուծվեն սահմանազատման գործընթացի արդյունքում»։

Նախարարը օրինակ բերեց Կիրանցում իրականացված սահմանազատման գործընթացը, ասաց, որ «նույն տրամաբանությամբ է լինելու, ինչպես նաև նախկինում իրականացված սահմանազատման գործընթացը, վստահություն են ներշնչում, որ այս գործընթացը կշարունակվի, որի արդյունքում խնդիրները կլուծվեն»։

Գերիների վերադարձի վերաբերյալ հարցին ի պատասխան էլ նախարարը նշեց, որ «սկսված խաղաղության գործընթացի արդյունքում վերը նշված բոլոր խնդիրները կլուծվեն»։

«Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը մեզ մի շատ մեծ քայլով մոտեցնում է խաղաղությանը, ինչը, կարծում եմ, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար  սպասված, ուրախալի և կարևոր իրադարձություն է»,-ասաց Խուդաթյանը։

Նրա ներկայացմամբ՝ համաձայանգրի տեքստում Հայաստանի համար ոչ մի սարսափելի, ողբերգական, չարագուշակ բան չկա։

«Այս փաստաթղթի հետ կապված նման մեկնաբանություններ կանեն այնքան ժամանակ, մինչև գա պահն ավելի մանրամասնելու ստորագրված փաստաթղթի իրականացման ճանապարհային քարտեզը»,-ասաց նախարարը։

Հարցին՝ պարզ է, որ Ադրբեջանը ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանն ի՞նչ է ստանալու, մենք ի՞նչ ճանապարհ ենք ստանալու, ուր ենք գնալու, Խուդաթյանը պատասխանեց․«Հայաստանի համար բացվում են ճանապարհները, որոնք անցնելու են Ադրբեջանով, որովհետև ապաշրջափակումը երկկողմանի պրոցես է»։

Նա հավելեց, որ համաձայանգիրը կյանքի կոչելու համար ստեղծվելու են աշխատանքային խմբեր։

ՏԿԵ նախարարն անդրադառնալով գործարար Սամվել Կարապետյանի և նրա ընատնիքի ներկայացրած միջազգային  արբիտրաժային հայցին, ըստ որի Կարապետյանները «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականությունից զրկելու համար 500 միլիոն դոլարի փոխհատուցում են պահանջում, ասաց՝ Հայաստանը չի պարտվի այդ գործընթացում․«Հայաստանը պատրաստ է պաշտպանել իր պետական շահերը ցանկացած արբիտրաժում, և այս դեպքում նույնպես առանց վախի կհետևի այս ճանապարհին»։

Նախարարի պնդմամբ՝ այդ դատական հայցը պայմանավորված է անձնական գործոնով։

Նորություններ