Լևոն Արոնյանը միանձնյա առաջատարն է Սենթ Լուիսի կայծակնային շախմատի մրցաշարի առաջին օրվանից հետո
Օգոստոս 15,2025 10:55

Լևոն Արոնյանը միանձնյա առաջատարն է Սենթ Լուիսում ընթացող Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025 կայծակնային շախմատի մրցաշարի առաջին խաղային օրվանից հետո։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Արագ և կայծակնային շախմատի մրցաշարերի հանրագումարով առաջատար եռյակը հետևյալն է՝
Լևոն Արոնյան՝ 19 միավոր
Ֆաբիանո Կարուանա՝ 17 միավոր
Մաքսիմ Վաշիե-Լագրավ՝ 16.5 միավոր
Այսօր կանցկացվեն կայծակնային շախմատի վերջին 9 խաղափուլերը: