Ռուսաստանն աջակցում է Հայաստանին «Թրամփի երթուղու» հարցում․Օվերչուկ

Ռուսաստանն աջակցում է Հայաստանին «Թրամփի երթուղու» հարցում՝ եթե դա լավ է Հայաստանի համար։ Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Օվերչուկը «Թրամփի երթուղու» մասին ասել է․«Մենք այդ հարցը դիտարկում ենք։ Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, և եթե Հայաստանը կարծում է, որ ինչ-որ բան իրենց համար լավ է, ապա մենք, իհարկե, այստեղ Հայաստանին աջակցում ենք»։ Նա նշել է, որ Ռուսաստանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղ գործընթացները, ինչն ամբողջությամբ համընկնում է նրա շահերի հետ։
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են նաև, որ ՌԴ փոխվարչապետը Օվերչուկը հաջորդ շաբաթ կժամանի Հայաստան՝ քննարկելու ԵԱՏՄ-ում աշխատանքը։ Բացի այս, Օվերչուկը նաև հայտնել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ ժամանակներս կայցելի Ռուսաստան՝ քննարկելու Սյունիքի հաղորդակցությունների ապաշրջափակմանն առնչվող հարցերը։