Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 16-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օգոստոսի 15-16-ի, 19-20-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 16-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով, 17-19-ն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով:
Երևան քաղաքում`
Օգոստոսի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 16-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 16-ին, 19-20-ի երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքի օգոստոսի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 40.5°C (2015թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` 12.9°C (1975թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 26.1°C