Արման Ավանեսյանը դարձել է «Աշխարհի խաղերի» լավագույն սամբիստ | Region

Արման Ավանեսյանը դարձել է «Աշխարհի խաղերի» լավագույն սամբիստ

Օգոստոս 16,2025 22:31

Չինաստանի Չանդու քաղաքում անցկացվող «Աշխարհի խաղերի» սամբոյի 98 կգ քաշային կարգում Արման Ավանեսյանը դարձել է հաղթող և արժանացել ոսկե մեդալի։

Սամբոյի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ Արմանը ճանաչվել է նաև խաղերի լավագույն սամբիստ։

«Մրցանակը՝ ժամացույց, մեր մարզիկին հանձնեց Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը»,- ասված է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ։

Նորություններ