Ադրբեջանի վարչախումբը Ստեփանակերտում ապամոնտաժել են Շառլ Ազնավուրի հուշարձանը
Փետրվար 27,2024 22:28
Ադրբեջանի վարչախումբը ապամոնտաժել է Ստեփանակերտի Պոլ Էլյուար Ֆրանկոֆոնիայի Կենտրոնի հարեւանությամբ գտնվող Շարլ Ազնավուրի հուշարձանը, որը կանգնեցվել է անվանի երգչի 100 ամյակի կապակցությամբ 2022 թվականին:
Ստորեւ լուսանկարներում՝ Շարլ Ազնավուրի հուշարձանը եւ այդ նույն վայրը այս տավա հունվար ամսին: Ավելի վաղ ապամոնտաժվել են գրող Հակոբ Հակովյանի, ազգային բարերար Ալեք Մանուկյանի, ռուսական համայնավար առաջնորդ Ալեքսանդր Մյասնիկյանի, սովետական զինվորականներ Ադմիրալ Իսակովի, Անատոլի Զինեւիչի, Քրիստաֆոր Իվանյանի եւ այլոց հուշարձանները: Ապամոնտաժվել է նաեւ Արցախի Հերոս Աշոտ Ղուլյանի հուշարձանը՝ Ստեփանակերտի նույնանուն պուրակում: Համացանցում հրապարակվող նյութերից տեղեկանում ենք նաեւ, որ վանդալիզմի են ենթարկվում արցախյան ազատամարտում զոհվածների գերեզմանները:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
