Գյուղերը սահման ու երկիր են պահում․ շրջայց Գեղարքունիքի մարզում

Գեղարքունիքի մարզի սահմանամերձ և հեռավոր բնակավայրերում բազմաթիվ խնդիրներ կան՝ ժողովրդագրական, սոցիալ-տնտեսական, նաև տարրական, օրինակ, խանութի կամ տրանսպորտի բացակայություն։ Ըստ մարզպետ Կարեն Սարգսյանի, այդ գյուղերին նոր հնարավորություններ են տրվել, աշխատանքներ են տարվում հաջորդաբար՝ ըստ առաջնահերթության։
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կազմակերպած շրջայցը Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրեր առավել ակհայտ դարձրեց այն փաստը, որ զգալիորեն ավելացել են ներքին միգրացիայի տեմպերը, ինչը բնորոշ է հանրապետության բոլոր մարզերին։
Մարզի տարբեր բնակավայրերում շրջայցի ընթացքում Regions tv-ի նկարահանող խումբը հանդիպել է նաև Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին՝ ծանոթացել նրանց խնդիրներին ու մտահոգություններին։
«Նյութը պատրաստվել է ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի կազմակերպած շրջայցի շրջանակներում»