«Խաղաղությունն առաջին հերթին ենթադրում է հումանիտար հարցերի ուղիղ հասցեագրում, հատկապես՝ գերեվարված անձանց վերադարձը»․Եղիշե Կիրակոսյան
Միջազգային դատական գործընթացների կարևորությունն առանցքային են։ Երբ որ դու միջազգային դատական գործընթացները հանում ես ամբողջ պատկերի միջից, մնում է Բաքվի դատավարություները և ակնհայտ է, որ այդ դատավարությունները շարունակվելու են, ու պարտադրվելու են այդ միակողմանի «ճշմարտությունը»»,-այս մասին այսօր «ՍիվիլՆեթ»-ի կազմակերպած Բաքվում պահվող հայ գերիների և պատանդների իրավունքների թեմայով հանրային քննարկման ժամանակ ասաց ասաց ԵՊՀ Միջազգային դատարաններ և արբիտրաժ մագիստրոսական ծրագրի ղեկավար Եղիշե Կիրակոսյանը։
Նրա խոսքով՝ այդ միակողմանի «ճշմարտությունը» պարտադրելը լավ հետևանքներ չի թողնի նաև երկարաժամկետ կտրավածքով․«Խաղաղությունը նաև ճշմարտության մասին պետք է լինի՝ մարդու իրավունքների կոպտագույն խախտումները, պատերազմական հանցագործություններ, ու պարզ է, որ դրանք միակողմանի չեն եղել։ Պարզ է, որ պատերազմական իրավիճակում կլինեն երկկողմանի խախտումներ, բայց այստեղ խոսքը նաև միջազգային դատական գործընթացների մասին է, որը հավասար հնարավորություն է պատմությունը ճիշտ ձևակերպելու կամ ճիշտ գրելու մասին։ Հակառակ պարագայում դու դրանից զրկվում ես։ Ես հուսով եմ, որ միջազգային դատական գործընթացները կշարունակվեն, քանի որ դրանք շատ կարևոր անվտանգային երաշխիքներ են պարունակում իրենց մեջ, առաջին հերթին՝ պահվող անձանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից»։
Հանրային դաշտում անընդհատ քննարկվում է, որ արդյոք իրավական գործընթացներ սկսելով անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված մենք չենք ռիսկի տակ չե՞նք դնում այդ անձանց ճակատագիրը Բաքվում գտնվելու ժամանակ․«Սա աբսուրդ է, թակարդային տրամաբանություն է, նույնիսկ վտանգավոր։ Որքան էլ Ադրբեջանը, որպես երկիր, չունենա վերաբերմունք միջազգային դատարանների որոշումների նկատմամբ, որը ցանկալի է մեզ, չպետք է միամիտ լինել ու մտածել, որ օրերի ընթացքում Բաքուն կատարելու է միջազգային դատարանի որոշումը։ Բայց դա չի նշանակում, որ միջազգային ատյաններ դիմելն առհասարակ անիմաստ է։ Նույնիսկ նման երկրների համար միջազգային դատական գործընթացներն ունեն հստակ ազդեցություն, դրանք, վստահաբար, ազդում են երկրի վարքագծի վրա, սահմանափակում են պետության գործունեության շրջանակները, նրանց համար ստեղծում են լրացուցիչ կապանքներ՝ քաղաքական ու վարկանիշային առումով»։
Նա ասաց, որ կարևոր է, որ որպեսզի հետամուտ լինենք այդ որոշումների կայացման իրագործմանը։
Նա հիշեցրեց, որ ՀՀ-ն ՄԻԵԴ՝ միջանկյալ միջոցներ կիրառելու մասին որոշումներ կան, արդարադատության միջազգային դատարանի ժամանակային միջոցներ կիրառելու մի քանի որոշումներ, առաջինը 2021 թվականի դեկտեմբերի որոշումն է․«Այն վերաբերվում է հենց պահվող նաձանց իրավունքների պաշտպանությանը։ Այս որոշման կարևորությունն այն է, որ այնտեղ քննվող գործը հիմնված է ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի տրամաբանության վրա, որը առանցն է այս ամբողջ պատմության՝ հակահայկակա«ն մթնոլորտը և այլն»։
Արդյոք գերիների վերադարձի հարցն ավելի հեշտ կլինի լուծել խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, ինչպես հաճախ պնդում են իշխանության ներկայացուցիչները, թե՞ մինչ պայմանագրի ստորագրումն է պետք խնդիրը լուծել, այս հարցին անդրադառնալով էլ Կիրակոսյանն ասաց․«Իմ անձնական նեղ մասնագիտական ընկալմամբ, խաղաղությունն առաջին հերթին նաև ենթադրում է հումանիտար հարցերի ուղիղ հասցեագրում՝ հատկապես գերեվարված անձանց վերադարձը։ Ժնևյան կոնվենցիայով գերիների անհապաղ վերադարձի պարտադրում կա հակամարտող կողմերի միջև։ Իրավական գործընթացները խաղաղության կարևոր անկյունաքարն է, հիմքն է, քանի որ հատկապես պատմական արմատներ ունեցող հակամարտությունների դեպքում դա հնարավորություն է իրավաբանորեն ապացուցել փաստական հանգամանքները»։
