ԵՄ դիտորդները Գեղարքունիքի Շատջրեք գյուղի աշակերտներին են ներկայացրել առաքելության նպատակներն ու գործունեությունը
Հոկտեմբեր 29,2025 11:18
Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն ծավալող Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայացուցիչներն այցելել են Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Շատջրեք գյուղ՝ հանդիպելով տեղի դպրոցի աշակերտներին։ Այս մասին նշված է ԵՄ առաքելության X-ի միկրոբլոգում տարածած գրառման մեջ։
«Հոկտեմբերի 27-ին ԵՄ առաքելության Մարտունու թիմն այցելեց Շատջրեք գյուղի դպրոց, որտեղ 35 աշակերտներ ոգևորությամբ և հետաքրքրասիրությամբ դիմավորեցին մեր առաքելության անդամներին։ Առավոտը լի էր քննարկումներով, ժպիտներով և անկեղծ հետաքրքրությամբ, քանի որ աշակերտները ավելին իմացան Հայաստանում ԵՄ առաքելության աշխատանքի և նպատակի մասին»,-ասված է գրառման մեջ։
Նորություններ
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրած խաղացողների ցանկը
13:18 19-03-2026
Խորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային. մանրամասներ
10:39 18-03-2026
