Ծանրամարտի երիտասարդների և Մ-23 ԵԱ․ Սեյրան Խուդանյանի արդյունքը | Region

Ծանրամարտի երիտասարդների և Մ-23 ԵԱ․ Սեյրան Խուդանյանի արդյունքը

Հոկտեմբեր 29,2025 23:10

Ալբանիայի Դյուրես քաղաքում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունում տղամարդկանց պայքարում մրցասպարեզ դուրս եկավ Սեյրան Խուդանյանը (60 կգ):

Պոկում վարժությունում Խուդանյանը բարձրացրել է 110 և 115 կգ, զբաղեցնելով երկրորդ տեղը։ Հրում վարժությունում մեր ծանրորդը հաջողությամբ բարձրացրել է միայն 135 կգ։

Երկամարտի 250 կգ արդյունքով Խուդանյանը Եվրոպայի Մ-23 առաջնությունում զբաղեցրել է 5-րդ տեղը։

armsport.am

Նորություններ