Եվրախորհրդարանի ընդունած բանաձևում մի կետ կա միայն, որը ՀՀ ու Արցախի շահերից է բխում, մի խաբեք ժողովրդին․Վարդան Օսկանյան
Եվրոխորհրդարանի որոշման մեջ եթե կա մի կետ, որը գործնական նշանակություն ունի մեզ համար, դա 14-րդ կետն է, որը կոչ է անում Ադրբեջանին նստել բանակցությունների արցախահայության հետ, նրչանց ղեկավարության հետ եւ միջազգային ներկայությամբ եւ ապահովել նրանց վերադարձի խնդիրը իրենց տները, իրենց հողը: Այս մասին ֆեյսբուքան իր էջում հրապարակված տեսանյութում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար, այժմ Արցախի հարցով հանձնախմբի անդամ Վարդան Օսկանյանը:
«Ուրեմն մենք սա արհամարհում ենք, մի կողմ ենք դրել, չենք խոսում այս մասին, ոնց որ դա գոյություն չունի եւ փորձում ենք այդ փաստռաթուղթը թափահարել որպես Հայաստանի ԵՄ-ին անդամակցության վկայական: Հերիք է խաբեք այս ժողովրդին, այս փաստաթղթում մի կետ կա, որը ՀՀ շահերից է բխում, դա 14-րդն է, բացեք կարդացեք: Չգիտեմ ՀՀ արտգործնախարարը կարդացել է այս փաստաթուղթը: Բայց ԱԺ-ում իրեն տրված հարցերից կարծես թե ինքը տեղյակ չի: Հասկանում եմ՝ մի բան եք որոշել դուք, բայց դա ձեր որոշումը չէ: Այսօր մի հատ շանս կա արցախահայության իրենց տները վերադառնալու հարցը իրականութուն դարձնել: Եթե ՀՀ իշխանությունները մտափոխվեմ, կամ նոր իշխանություններ լինեն, որոնք այս հարցը օրակարգ կբերեն, հենց Եվրոխորհրդարանի այդ դրույթների հիման վրա, մենք մի հատ շանս կունենանք ինչ-որ բան վերականգնել եւ, այո, միջազգային երաշխիքներով, ապահովել արցախցիների վերադարձը»,- ասաց նա:
Օսկանյանը նշում է, որ սա պատերազմ չի բերի, ընդհակառակը՝ կայուն խաղաղություն կբերի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:
«Երբ որ արտգործնախարարը ասում է, որ Օսկանյանը փարիսեցիություն է անում, իսկապե՞ս, կարդացե՞լ ես այդ փաստաթուղթը, ԵՄ-ն էլ է փարիսեցիություն անում: Վերցրու, կարդա այդ փաստաթուղթը, հստակ ասում է, նկարագրում է ապագա կարգավիճակը, կոչ է անում Ադբեջանին նստել բանակցությունների միջազգային ներկայությամբ: Այդ մարդիկէլ ինչ անեն, եթե մենք չենք ուզում մեր խնդիրները լուծել»,- հավելում է նա՝ նշելով, որ այս առիթը չի կարելի բաց թողնել: