Ֆրանսիացի պատգամավորներն ու դեսպան Դըկոտինյին ծանոթացել են Սոթքի ոսկու հանքի շրջակայքի անվտանգային իրավիճակին | Region

Ֆրանսիացի պատգամավորներն ու դեսպան Դըկոտինյին ծանոթացել են Սոթքի ոսկու հանքի շրջակայքի անվտանգային իրավիճակին

Մարտ 27,2024 12:31

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին և Հայաստան ժամանած ֆրանսիացի պատգամավորները ծանոթացել են Սոթքի ոսկու հանքավայրի շրջակայքում տիրող անվտանգային իրավիճակին։

Այս մասին գրառում է արվել Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում։

«Ուրախ էինք Մարտունիում (խմբ․ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաք) հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և Ֆրանսիայի Ազգայի ժողովի պատգամավորներին։ Նրանց հետ կիսվել ենք այդ հատվածում մեր գործունեությամբ և Սոթքի ոսկու հանքավայրի շրջակայքում անվտանգային զարգացումներով»,- նշվում է գրառման մեջ։

Հայաստան ժամանած ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակության կազմում են Ֆրանսիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ղեկավար Ան Լորենս Պետելը, բարեկամական խմբի փոխնախագահ Ժան-Ֆրանսուա Պորտարիեն, պատգամավորներ Էլիսա Մարտինը, Հերվի
Դե Լեպինյոն, Լիլիանա Տանգին, Սիլվիե Բոնետը և Քլեռ Գիչարդը։

Նորություններ