Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Մարտ 30,2024 08:30

Երևան քաղաքում՝

Մարտի 30-31-ին, ապրիլի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 30-ի ցերեկը սպասվում է քամու ուժգնացում` 12-15մ/վ արագությամբ:

Հանրապետության տարածքում`

Մարտի 30-ի գիշերը, 31-ին, ապրիլի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։
Քամին՝ հյուսիսարևմտյան 3-6մ/վ, մարտի 30-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։

Երևան քաղաքի մարտի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան     23.9°C (2018թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան         -6.6°C (2003թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան     8.4°C

Նորություններ