Պաշտոնական այցով Երևան կժամանի Ղազախստանի նախագահը | Region

Պաշտոնական այցով Երևան կժամանի Ղազախստանի նախագահը

Ապրիլ 13,2024 11:55

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը ապրիլի 15-ին մեկօրյա պաշտոնական այց կկատարի Հայաստանի Հանրապետություն, տեղեկացրել է Tengrinews.kz-ը՝ հղում կատարելով երկրի նախագահի մամուլի ծառայությանը։

Տեղեկացվել է, որ Տոկաեւը Հայաստանում բանակցություններ կվարի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։

Այցի ծրագրի ավարտին Տոկաեւը Երեւանից կթռչի Ղազախստանի մարզերից մեկը, որը գտնվում է վարարումների գոտում։

Ավելի վաղ Ղազախստանի նախագահը երկօրյա պետական այցով ժամանել էր Ադրբեջան։

Նորություններ