Սուրեն Պապիկյանը Առողջապահության նախարարի հետ այցելել է զինվորական հոսպիտալ եւ տեսակցել վթարից տուժած զինծառայողներին
Ապրիլ 13,2024 12:30

Ապրիլի 13-ին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ այցելել ենք ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ և տեսակցել ապրիլի 12-ին վթարի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած զինծառայողներին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը եւ լուսանկարներ հրապարակել:
«Ներկայացվել են նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքի վերաբերյալ մանրամասներ։
Զինծառայողներին մաղթել ենք շուտափույթ ապաքինում։
20 զինծառայողներից 13-ը տեղափոխվել են Երևանի և Սիսիանի զինվորական հոսպիտալներ, իսկ մարմնական թեթև վնասվածքներ ստացած 7 զինծառայողները բժշկական լուրջ միջամտության կարիք չունեն: Բոլորն ստանում են համապատասխան բժշկական օգնություն»,- գրել է նա:
Նորություններ

Սյունիքի մարզից Ադրբեջան անցած անչափահասները արդեն Հայաստանում են. Տեղի համայնքապետ
22:05 06-06-2025

Անչափահասների՝ ադրբեջանական կողմում հայտնվելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
20:27 06-06-2025

Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում
12:02 06-06-2025