ESPN-ը հրապարակել է Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտների տասնյակը
Հեղինակավոր ESPN պարբերականը Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 5-րդ տուրից առաջ հրապարակել է մրցաշարի հաղթողի գլխավոր հավակնորդների վարկանիշային աղյուսակը։
Կայքի 17 հեղինակներ, խմբագիրներ և փորձագետներ նշել են ներկայումս ուժեղագույն տասը թիմերին, որոնք, իրենց կարծիքով, ամենամեծ շանսերն ունեն նվաճելու գավաթը։
Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցրել է ֆրանսիական ՊՍԺ-ն, որին առաջին տեղում են դասել հարցված 17 փորձագետներից 15-ը։ Մասնագետներն իրենց ընտրությունը հիմնավորել են նրանով, որ Չեմպիոնների լիգայի գործող կրկնակի հաղթողը հաղթել է լիգայի փուլի բոլոր չորս հանդիպումները՝ խփելով 20 գոլ և առավելության հասնելով «Մանչեսթեր Սիթիի» ու «Բարսելոնայի» նկատմամբ։ Այժմ փարիզյան ակումբը հավակնում է երրորդ անընդմեջ տիտղոսին. Մադրիդի «Ռեալից» բացի, դեռևս որևէ թիմի չի հաջողվել երեք անգամ անընդմեջ նվաճել եվրոպական գլխավոր ակումբային գավաթը։
ESPN-ի վարկածով՝ մրցաշարի գլխավոր ֆավորիտների լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը՝
- ՊՍԺ
- «Բարսելոնա»
- «Արսենալ»
- «Ռեալ Մադրիդ»
- «Բավարիա»
- «Մանչեսթեր Սիթի»
- «Լիվերպուլ»,
- «Կոմո»
- «Ինտեր»
- «Ատլետիկո Մադրիդ»
Լավագույն տասնյակից դուրս փորձագետների քվեներին են արժանացել նաև Դորտմունդի «Բորուսիան», «Ռոման», «Ասթոն Վիլան», Լիսաբոնի «Սպորտինգը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։
Հավելենք, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 5-րդ տուրի հանդիպումները կկայանան նոյեմբերի 24-ին և 25-ին։
