Հացահատիկի երբեմնի շտեմարան Շիրակի մարզում ինչու՞ հնարավոր չեղավ ավելացնել հացահատիկի արտադրությունը | Region

Հացահատիկի երբեմնի շտեմարան Շիրակի մարզում ինչու՞ հնարավոր չեղավ ավելացնել հացահատիկի արտադրությունը

Մարտ 27,2022 20:36

Ռուս-ուկրաինական պատերազմը ազդեց ցորենի գնի վրա: Հացահատկի համաշխարահին գինն արագ արձագանքեց ստեղծված իրավիճակին: Պատճառը պարզ է. Ռուսաստանն ու Ուկրաինան ցորենի խոշոր արտադրողներ են: Երկու երկրները միասին ապահովում են ցորենի համաշխարհային արտահանման շուրջ 30%-ը:

Իսկ Հայաստանը հացահատիկի ինքնաբավ երկիր չէ: 44-օրյա պատերազմը եւ Արցախի հողատարածքների կորուստը ավելի սրեց խնդիրը մեր երկրում: Արցախում հացահատիկի շուրջ 50 000 հա ցանքատարածք անցավ Ադրբեջանին: Ակնհայտ էր, որ թանկացումների անկանոն շղթան խուճապային տրամադրություն կստեղծի նաեւ Հայաստանում: Այստեղ էլ մարդիկ սկսեցին պարկերով ալյուր գնել ու պահեստավորել: Բայց այս խուճապը գուցե չլիներ, եթե հացահատիկի երբեմնի շտեմարան Շիրակի մարզում ժամանակին հնարավոր լիներ ավելացնել հացահատիկի արտադրությունը:

Իսկ դրա նախադրյալները կային, բայց բացահայտվեցին խոշոր չափերի չարաշահումներ մի շարք գյուղապետերի կողմից, ովքեր սերմացուի գումարները յուրացրել էին, նաև պետական աջակցությունը բավարար չեղավ, գյուղացին էլ կարկուտից, երաշտից ու ցորենի գնի անընդհատ անկումից շարունակ վնաս կրելով, հրաժարվեց հացահատիկ ցանել: Հիմա, Հայաստանի պարենային ցորենի ավելի քան 80 տոկոսը Ռուսաստանի Դաշնությունից է ներմուծվում:

Նորություններ