2024-ի հունվար-սեպտեմբերին 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 1,3 տրիլիոն դրամ | Region

2024-ի հունվար-սեպտեմբերին 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 1,3 տրիլիոն դրամ

Հոկտեմբեր 28,2024 15:35

Հրապարակվել է 2024 թվականի  հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:

Ըստ այդմ՝ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 323 միլիարդ 205 միլիոն դրամ:

Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 95 միլիարդ 131 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 228 միլիարդ 74 միլիոն դրամ։

Նորություններ