«Իրաքի իսլամական դիմադրությունը» ԱԹՍ-ով հարձակում է գործել իսրայելական Հայֆա նավահանգստի վրա
Փետրվար 01,2024 14:02
«Իրաքի իսլամական դիմադրություն» շարժումը ստանձնել է Իսրայելի՝ Միջերկրական ծովի ափին գտնվող Հայֆա քաղաքի նավահանգստի վրա հարձակման պատասխանատվությունը։ Այս մասին տեղեկացնում է IRNA գործակալությունը:
Դիմադրության ստորաբաժանումները փետրվարի 1-ին անօդաչու թռչող սարքով հարձակում են գործել Հայֆայի նավահանգստի վրա։ Նշվում է, որ հարձակումն իրականացվել է «որպես Գազայի հատվածի բնակչության աջակցության շարունակություն՝ ի պատասխան իսրայելական ուժերի կողմից խաղաղ բնակիչների սպանությունների»։
«Իրաքի իսլամական դիմադրությունը» հաստատել է «հակառակորդի թիրախների վրա հարձակումների շարունակությունը՝ մինչև դրանց ամբողջական ոչնչացումը»։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
