Թիկնիզյանին այսօր ներգրավել են «Լոկոմոտիվի» մարզումներին․ Ֆուտբոլիստը մինչ այդ հայտարարությամբ էր հանդես եկել
Մայիս 21,2025 22:27
Մոսկվայի «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Նաիր Թիկնիզյանը այսօր մասնակցել է թիմի հիմնական կազմի մարզմանը, լուսանկարները հրապարակվել են ակումբի տելեգրամյան ալիքում։
Օրեր առաջ ՌՊԼ-ի 29-րդ տուրի՝ Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ ոչ-ոքի (2:2) խաղից հետո, Թիկնիզյանը հայտնել էր, որ դժգոհ է ակումբում իր խաղաժամանակից և մրցաշրջանի ավարտից հետո մտադիր է դիմել ակումբի ղեկավարությանը՝ խնդրելով թույլ տալ հեռանալ թիմից։
Երեքշաբթի «Լոկոմոտիվի» տնօրենների խորհրդի անդամ Վալերի Ֆիլատովը «Матч ТВ»-ին տված հարցազրույցում նշել էր, որ նորմալ է վերաբերվում Թիկնիզյանի հայտարարությանը, և ակումբը չի պատրաստվում նրան հեռացնել մարզումներից։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
