Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Մայիս 24,2025 08:30

Հանրապետության տարածքում`
Մայիսի 24-ին, 25-ի և 27-ի կեսօրից հետո, 28-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում`
Մայիսի 24-ին, 27-ի երեկոյան, 28-ին գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Մայիսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի մայիսի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 34°C (1989թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 6.3°C (1956թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 18.9°C