Միքայել Սրբազանի կալանավորման դեմ բողոք է ներկայացվել
Հուլիս 03,2025 18:15
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Միքայել Սրբազանի պաշտպանական թիմը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով․
«Այսօր՝ 03.07.2025թ., Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները հատուկ վերանայման բողոք են ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` կալանք կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի 28.06.2025թ. որոշման դեմ:
Առաջին ատյանի դատարանի որոշումը հանձնվել էր պաշտպաններին 01.07.2025թ.»:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
