Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հուլիս 26,2025 08:30

Հանրապետության տարածքում` 

Հուլիսի 26-ին գիշերը և կեսօրից, 28-29-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 27-ին և 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 26-30-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճան 26-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով, հուլիսի 27-29-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Հհ 25.07

Երևան քաղաքում` 

Հուլիսի  26-ի գիշերը և երեկոյան, 28-29-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 27-ին և 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

Երևան 25.07

Երևան քաղաքի հուլիսի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    39.5°C (2018թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝         14°C (1970թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    26.7°C

Նորություններ