5 մարզիկներ ազատվեցին պարտադիր զինծառայությունից. ֆուտբոլ, ֆուտզալ և շախմատ

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 31–ի նիստում որոշեց պարտադիր զինծառայությունից ազատել մարզիկներ Հովհաննես Սարգսի Հարությունյանին, Էմին Սուրենի Օհանյանին, Կարեն Սերգեյի Խատուևին, Միքայել Ղանդիլի Ղանդիլյանին և Արսեն Նիկոլայի Պետրոսովին։
Հովհաննես Հարությունյանին, ով ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամ է, վերջին տարկետումը տրամադրվել է մինչև 26 տարին լրանալը՝ 25.05.2025 թ։
Էմին Օհանյանին, ով շախմատի միջազգային գրոսմայստերի կոչում է ստացել 2023–ին, տրամադրվել է տարկետում՝ մինչև 2028 թվականի ձմեռային զորակոչը: Նա ազատվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից՝ որպես շախմատի միջազգային գրոսմայստերի կոչում ունեցեղ մարզիկ։
Կարեն Խատուևը, Միքայել Ղանդիլյանը և Արսեն Պետրոսովը Ֆուտզալի Հայաստանի Հանրապետության հավաքականի անդամներ են։ Նրանք երեքն էլ ՀՀ քաղաքացիություն են ստացել այս տարի։