Երկամարտի 346 կգ արդյունքով՝ Հարություն Հովհաննիսյանը դարձավ ԵԱ չեմպիոն
Հուլիս 31,2025 21:45
Պատանիների հավաքականի անդամ Հարություն Հովհաննիսյանը դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր:
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում մեդալների համար պայքարի մեջ մտան +94 կգ քաշային ծանրորդները:
Հայաստանի հավաքականից Հարություն Հովհաննիսյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ` բարձրացրեց 150 կգ, 156 կգ, 160 կգ: Վերջին մոտեցմամբ էլ նա սահմանեց Եվրոպայի պատանիների նոր ռեկորդ: Այս վարժությունում Հովհաննիսյանը դարձավ ոսկե մեդալակիր:
Հրում վարժությանը Հովհաննիսյանը բարձրացրեց 180 կգ ու 186 կգ: Այստեղ Հովհաննիսյանը երկրորդն էր:
Երկամարտի 346 կգ արդյունքով` Հարություն Հովհաննիսյանը դարձավ Եվրոպայի այս առաջնության չեմպիոն:
Նորություններ
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրած խաղացողների ցանկը
13:18 19-03-2026
Խորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային. մանրամասներ
10:39 18-03-2026
