Հայ գործակալը նշել է անգլիական ակումբը, որը առաջիկայում առաջարկ կանի Սպերցյանի համար

Գործակալ Վադիմ Օհանյանը մեկնաբանել է «Սաութհեմփթոնի» հետաքրքրությունը Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի նկատմամբ։
«Անգլիական կողմի հետաքրքրությունը Էդուարդի նկատմամբ կոնկրետ է։ Ես բանակցություններ եմ վարել «Սաութհեմփթոնի» հետ, և ակումբը մոտ ապագայում պաշտոնական առաջարկով կդիմի «Կրասնոդարին»։
— Որքանո՞վ է Էդուարդը հետաքրքրված տեղափոխությամբ։
«Ես խոսեցի Էդիկի հետ, նա տեղյակ է «Սաութհեմփթոնի» հետաքրքրության մասին։ Նրան պատմեցի նախագծի, գլխավոր մարզչի և սպորտային տնօրենի տեսլականի, ինչպես նաև թիմում նրա դերի մասին։ Էդիկին դիտում են որպես համակարգ ձևավորող խաղացող, առաջին ջութակ։ Այն, թե որքանով է ակումբը հետաքրքրված նրանով, խիստ հազվադեպ հանդիպող երևույթ է, և դա չի կարող չգրավել»։
— «Կրասնոդարը» պատրա՞ստ է բաց թողնել Սպերցյանին։
««Սաութհեմփթոնը» հսկայական ակումբ է, որն ունի ավելի քան 139 տարվա պատմություն, մեծ ավանդույթներ և հարգանք համաշխարհային ֆուտբոլում։ Նրանցով անցած ֆուտբոլիստների թիվը տպավորիչ է՝ Սադիո Մանե, Վիրջիլ վան Դեյկ, Լյուկ Շոու, Ռոմեո Լավիա։
Ինչպես բոլորը գիտեն, Էդիկը բազմիցս ասել է, որ ցանկանում է փորձել իրեն Եվրոպայում։ Կարծում եմ՝ նա վաստակել է այդ իրավունքը, ուստի չեմ կարծում, որ եթե Էդուարդը որոշի, ակումբը կխանգարի նրան հեռանալ։ Հատկապես այն մրցաշրջանից հետո, որի ընթացքում նա չեմպիոնական տիտղոսը բերեց «Կրասնոդար»։ Այնպես որ՝ կտեսնենք»,- ասել է Օհանյանը Sport24-ի տված հարցազրույցում։