Երևանում և որոշ շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ | Region

Երևանում և որոշ շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոս 10,2025 14:08

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է.

Օգոստոսի 10-15-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

«Այսպիսի պայմաններում խորհուրդ է տրվում․

Չվառել խոտ կամ աղբ բաց տարածքներում,

Խուսափել կրակի օգտագործումից անտառներում,

Բնության գրկում չթողնել ապակյա շշեր կամ այլ առարկաներ, որոնք կարող են արևի ճառագայթներից բռնկում առաջացնել,

Տեղեկացնել համապատասխան ծառայություններին (911), եթե նկատում եք ծխացող կամ այրվող հատվածներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նորություններ