Իսրայելական հարվածներից Գազայում զոհվել են «Ալ Ջազիրա»-ի լրագրողները
Օգոստոս 11,2025 12:46

«Ալ-Ջազիրա»-ի թղթակից Անաս ալ-Շարիֆը և երեք այլ լրագրողներ ու խմբի օգնականը զոհվել են կիրակի երեկոյան Գազայում Իսրայելի հարվածների հետևանքով։
Reuters-ի փոխանցմամբ՝ Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Գազայի վրա ավիահարվածի ժամանակ սպանել են «Ալ Ջազիրա»-ի լրագրողի, որին մեղադրում են «Համաս»-ի բջիջներից մեկի ղեկավար լինելու մեջ։
Նրանք զոհվել են Գազայի արևելքում գտնվող Շիֆա հիվանդանոցի մոտ գտնվող վրանի վրա հարվածից, այս մասին հայտնել է «Ալ Ջազիրա»-ն։
«Ալ Ջազիրա»-ն հայտարարել է, որ հարձակումը «հուսահատ փորձ էր լռեցնելու ձայները՝ Գազայի օկուպացիայի նախօրեին»։ Լրատվամիջոցը Ալ Շարիֆին անվանել է«Գազայի ամենաքաջ լրագրողներից մեկը»։