Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Օգոստոս 13,2025 08:30

Հանրապետության տարածքում` 

Օգոստոսի  13-ի գիշերը և երեկոյան, 14-ի և 16-ի երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Օգոստոսի 15-ին և 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օգոստոսի 13-16-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Հհ 12.08

Երևան քաղաքում` 

Օգոստոսի 13-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Երևան 12.08

Երևան քաղաքի օգոստոսի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    40.5°C (2023թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`         14.3°C (1981թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`    26.6°C

Նորություններ