«Կռի՞վ է ուզում, իրավական կռիվ, անպայման կստանա»․Լևոն Բարսեղյանը վստահ է՝ Քարաբերդի ոսկու հանքի վերաբերյալ լսումները տապալվեցին, համայնքապետը դրա պատասխանատուն է

«Համայնքի ղեկավարը պետք է շահագրգիռ լինի լսել բոլոր եկածների կարծիքները, անկախ իրենց թվից։
Այսօրվա լսումները ցույց տվեցին, որ Փամբակ համայնքի ղեկավարի ուզածը ձևական լսումներ իրականացնելն է։ Այս մասին այսօր Քարաբերդ համայնքում կազմակերպված հանրային լսումից հետո հրավիրված ասուլիսում ասաց Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ-ի նախագահ Լևոն Բարսեղյանը։
Քարաբերդում ոսկու հանքավայրի արևմտյան և արևելյան տեղամասերում օգտակար հանածոյի արդյունահանման և եկրաբանական ուսումնասիրման աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ այսօրվա հանրային լսումներն անցան լարված մթնոլորոտում, ըստ էության, այս հերթական լսումները ձախողվեցին։
Լսումներին մասնակցում էր նաև Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը, որը, ըստ Լևոն Բարսեղյանի, շահագրգիռ չէի համայնքի բնակիչների կարծիքը լսելու։
Կոստանդյանն այդպես էլ կարծիք արտահայտվելու հնարավորություն չտվեց Բարսեղյանին․«Չգիտեմ՝ զանգ ստացավ, ցուցում ստացավ, տրամադրությունը փչացավ․․․»։
Բարսեղյանի խոսքով՝ հանրային լսումը տապալելու համար դատական հայց են ներկայացնելու․«Կռի՞վ է ուզում, իրավական կռիվ, անպայման կստանա»։
Ըստ Լևոն Բարսեղյանի՝ հանրային լսումների ձախողման գլխավոր պատասխանատուն նաև համայնքի ավագանին է՝ իր 15 անդամներով։
Նա հանգամանալիորեն ներկայացրեց նման բանակավայրերում հանքարդյունաբերության ռիսկերը, ասաց՝ Հայաստանը ունի ոչ մետաղական հանքերի շահագործման 600-ից ավելի լիցենզիա, 25-ից ավելի՝ մետաղական հանքերի շահագրծման լիցենզիա, բազմաթիվ հանքերի բացումն էլ տապալվել է, որովհետև տեղի բնակիչները դեմ են արտահայտվել։
«Զարգացող, թերզարգացած, աճող երկրներում ինչպե՞ս են հանք շահագործում, դա արվում է այսպես՝ տարածքները չեն զարգացվում, գյուղերը հյուծվում են, մարդիկ արտագաղթում են։ Մեկ էլ հայտնվում է մի հարուստ կազմակերպություն, ասում է՝ գյուղի տարածքում ոսկի կա, հանե՞նք, ու մարդկանց ոորոշ հատված առանց մտածելու համաձայնվում են։ Նույնն էլ այստեղ է։ Նման հարուստը բնության մեծ հնարավորությունները թողած, վազում են էժան շահույթի հետևից, արդյունքում երկու կես անելով ժողովրդին»։
Ասուլիսի մեկ այլ մասնակցի՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով էլ այսօր տեղի ունեցածը չի կարելի համարել հանրային լսում, քանի որ այն համայնքի ղեկավարի կողմից դադարեցվել է կամայականորեն, ու հետևաբար չի կարող լինել այն հաստատող որևէ արձանագրություն։
Ըստ Սաքունցի, այստեղ կառավարության մեղքի բաժինն էլ կա, որը պետք է պատասխանատվություն կրի նման բնակավայրերում աշխատատեղերի ապահովման համար․«Նման համայնքներում չեն ներկայացվում գյուղատնտեսության, տուրիզմի ու տնտեսւթյան զարգաման ծրագրեր։ Համայնքի բնակիչները զրկվում են ընտրության հնարավորությունից, ու այս առումով հույս դնել համայնքի բնակիչների վրա, ովքեր ունեն շատ մեծ դժվարություններ իրենց կենսական ապահվման միջոցները հայթայթելու համար, սա ուղղակի «հրեշավոր» վերաբերմունք է նրանց նկատմամբ»։
Սաքունցի ներկայացմամբ՝ հանքարդյունաբերության ոլորտում առհասարակ մեծ են կոռուպցիոն ռիսկերը․«Կա իրավիճակ, երբ մենք տեսնում ենք կոռուպցիայի դեմ պայքար, բայց հանքարդյունաբերության բնագավառում կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքար չկա։ Եթե դա լիներ, շատ քչերը կմտածեին հերթական հանքը շահագրծելու մասին»։
Իրավապաշտպանն ասաց, որ առկա է մասնավոր ձեռնարկության շահերը սպասարկելու միտում, ու պետք է առաջին հերթին քննության առարկա դարձնել այն հարցը, թե ով է կանգնած այս ամենի հետևում։
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանն էլ հիշեցրեց՝ նշված հանքի տարածքների համար պայքարում է 3 ընկերություն, դրանցից մեկն արդեն այդ տարածքներում հանքավայր ունի․«Ճիշտ է, այս պահին շահագործումը դադարեցված է, բայց տեղեկութուններ ունենք, որ այդտեղ ինչ-որ աշխատանքներ ամեն դեպքում կատարվում են։ Այս հարցը ևս պետք է քննվի։ Եթե նման բան կա, ինչպես կարող է այդ մասին տեղեկացված չլինեն տեղական իշխանության մարմինները։ Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ այդ երեքից յուրաքանչյուրը ցանկանում է ճնշել հասարակությանը։ Հիմա էլ խոսակություններ են տարծվել, որ իրենք եկել են ինչ-որ կոնսենսուսի ու որոշել են կիսել այդ տարածքները»։
Նիկոլ Մարգարյան