Մեկնարկում է Հայաստան — Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը

Օգոստոսի 14-ից մեկնարկում է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանալիք Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի առցանց (օնլայն) վաճառքը։
Այսօրվանից տոմսերը հասանելի են tickets.ffa.am կայքում: Ինչպես այս, այնպես էլ Հայաստանի ազգային հավաքականի հաջորդ բոլոր հանդիպումների համար տոմսերի վաճառքն իրականացվելու է միմիայն առցանց․ տոմսերի ֆիզիկական վաճառք չի նախատեսվում:
Տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Մեկ անձը կարող է գնել ոչ ավել, քան 2 տոմս։ Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո խնդրում ենք սպասել նույնականացման հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ 10։00-20։00՝ 30 րոպեի ընթացքում: Տոմսերի QR կոդերն ակտիվանալու են միայն հանդիպման օրը:
Տոմսերի արժեքներն են՝
Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000-4000 դրամ
Արևելյան տրիբունա՝ 5000-14,000 դրամ
Արևմտյան տրիբունա՝ 14,000-20,000 դրամ
Հիշեցնենք, 2026 թվականի աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի վիճակահանության արդյունքում Հայաստանի ազգային հավաքականը հայտնվեց F խմբում՝ Պորտուգալիայի, Հունգարիայի և Իռլանդիայի հետ։
Հայաստան – Պորտուգալիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20։00-ին։