Grand Chess Tour․ Արոնյանը մրցաշարը ավարտեց երկրորդ հորիզոնականում
Օգոստոս 14,2025 13:15

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Սենթ Լուիսում ընթացող «Grand Chess Tour, Saint Louis Rapid & Blitz 2025» արագ և կայծակնային շախմատի մրցաշարում զբաղեցրեց երկրորդ տեղը, հայտնում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը։
Լավագույն եռյակը ունի հետևյալ տեսքը․
1-ին տեղ՝ Ֆաբիանո Կարուանա
2-րդ տեղ՝ Լևոն Արոնյան
3-րդ տեղ՝ Մաքսիմ Վաշիե-Լագրավ
Այսօր՝ օգոստոսի 14-ին Հայաստանի ժամանակով 21:00-ին, կմեկնարկի կայծակնային շախմատի մրցաշարը։