Կշարունակվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքների ֆինանսական աջակցությունը
Օգոստոս 14,2025 17:55
Կառավարությունն այսօր որոշում է կայացրել, որով կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը: Այս մասին տեղեկացնում են կառավարությունից։
Որոշմամբ առաջարկվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառման շարունակականությունն ապահովելու համար Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների հաշվին հատկացնել 12,600.0 հազար դրամ՝ 1068 ծրագրի 12002 միջոցառման շրջանակներում:
Նորություններ
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրած խաղացողների ցանկը
13:18 19-03-2026
Խորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային. մանրամասներ
10:39 18-03-2026
