Սեպտեմբերյան մարտական գործողությունների հետևանքով 181 զինծառայող զոհված է ճանաչվել, 11 զինծառայող՝ անհետ կորած
Փետրվար 26,2024 15:14
181 զինծառայող զոհված է ճանաչվել և 11 զինծառայող համարվում է անհետ կորած՝ սեպտեմբերի 19-20-ը Արցախում ծավալված մարտական գործողությունների հետևանքով։
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից տեղեկացրել են, որ արդեն հատուցում է տրամադրվել 12 շահառուների։ Վաղը ևս 52 շահառուներ կստանան 5 կամ 10 միլիոն դրամի միանվագ հատուցումներ, որից հետո իրենց հասանելիք ամսական վճարները։
Հիմնադրամից վստահեցնում են՝ դիմումները Պաշտպանության նախարարությունից ստանալուց հետո հնարավորինս արագ հատուցումներ կտրամադրեն ապահովագրության իրավունք ունեցող բոլոր շահառուներին:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
