Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Օգոստոս 17,2025 09:30

Oգոստոսի 17-21-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Երևանում օգոստոսի 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 19-21-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Մարզերում օգոստոսի 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Օգոստոսի 19-21-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի  17-19-ին աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով:

Նորություններ