Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Օգոստոս 21,2025 08:30

Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օգոստոսի 21-22-ի և 25-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում`
Օգոստոսի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 21-22-ի և 25-ի երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքի օգոստոսի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 37.7°C (2015թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` 13.1°C (1977թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 25.8°C