Թորոսյանը կնշանակվի նախարար, իսկ Նարեկ Մկրտչյանը՝ դեսպան
Օգոստոս 20,2025 20:18

Արսեն Թորոսյանը, որն այսօր ԱԺ պատգամավոր մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, կնշանակվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։
Մամուլը գրում է, որ աշխատանքի և սոցիալական հարցերի ներկայիս նախարար Նարեկ Մկրտչյանը կնշանակվի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան: