«Լևոն Տեր-Պետրոսյանն իրականությունից կտրված է, 2008-ին էլ էր կտրված, իսկ ես հրապարակից հեռացած վերջին մարդն եմ եղել»․Փաշինյան | Region

«Լևոն Տեր-Պետրոսյանն իրականությունից կտրված է, 2008-ին էլ էր կտրված, իսկ ես հրապարակից հեռացած վերջին մարդն եմ եղել»․Փաշինյան

Օգոստոս 21,2025 13:50

Լևոն Տեր-Պետրոսյանն իրականությունից կտրված է։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով առաջին նախագահի մեղադրանքներին։

Լևոն Տեր-Պետրոսյանը Փաշինյանին մեղադրել է, որ այս կառավարությունը չի  կարողանում արցախցիների խնդիրները լուծել։ Ընդ որում , առաջին նախագահը նշել է, որ իր կառավարման տարիներին «փայլուն կերպով լուծվել է փախստականների խնդիրները»։

Ի պատասխան Փաշինյանն ասաց․«Եթե պարոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին փախստականների հարցն արդյունավետ ձևով լուծվել էր, ապա ինչո՞ւ է 2019-ին մեր կառավարությունը որոշում ընդունել մի քանի հարյուր միլիոն դրամ հատկացնել բնակարանի կարիք ունեցող  1990 ականների փախստականների կարիքներն ապահովելու համար»։

Փաշինյանի խոսքով․«Լևոն Տեր-Պետրոսյանը, հիմա առավելևս, իրականությունից  կտրված է։ Բայց պրոբլեմն այդ չէ, ինքը նույնիսկ իր նախագահության տարիներին է իրականությունից կտրված եղել։ Հիմա երբ խոսում են իրենց կառավարման տարիների որակի մասին, էդ որակի մասին մոռացե՞լ են՝ քաղաքական սպանությունների շքերթից սկսած, փողոցներում տեղի ուենցող ամենաթողությամբ շարունակած»։

Դիտարկմանը՝ 2008-ին նույնպե՞ս կտրված էր իրականությունից, քանի որ այդ ժամանակ Փաշինյանն առաջին նախագահի հետ միասին էին պայքարում, վարչապետը պատասխանեց․«2008-ին էլ էր իրականության զգացումը կորցրած, դրա համար էլ տանից դուրս չեկավ, տենց էլ տանից դուրս չեկավ իրա համախոհների կարիքներն ու հարցերը չհասցեագրեց։ Իսկ ես այնտեղ էի մինչև վերջ։ Ես հրապարակից հեռացած վերջին մարդն եմ եղել և որևէ մեկը հակառակը չի կարող ապացուցել»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նորություններ