Վահե Աղասյանը հաղթեց վրացի մրցակցին՝ հռչակվելով ձյուդոյի Մ-23 Եվրոպայի չեմպիոն | Region

Վահե Աղասյանը հաղթեց վրացի մրցակցին՝ հռչակվելով ձյուդոյի Մ-23 Եվրոպայի չեմպիոն

Հոկտեմբեր 31,2025 22:33

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ձյուդոյի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Վահե Աղասյանը դարձել է ոսկե մեդալակիր։

20-ամյա Աղասյանը եզրափակիչում պարտության է մատնել Վրաստանի ներկայացուցիչ Մատե Գոգոբերիշվիլիին։

Ձյուդոյի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Աղասյանը նվաճեց Հայաստանի առաջին մեդալը 2013 թվականից ի վեր և առաջին ոսկին՝ 2003 թվականից ի վեր։

armsport.am

Նորություններ