Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը պաշտոնապես ստանձնել է լիազորությունները | Region

Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը պաշտոնապես ստանձնել է լիազորությունները

Դեկտեմբեր 06,2025 15:49

Վաղարշապատ համայնքի նորընտիր ավագանու օրենքի ուժով գումարված նիստում այսօր կատարվել է համայնքային կառավարման կարևոր ու պարտադիր արարողակարգ՝ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակի Մեխակյանի երդման արարողությունը։ Այդ մասին հայտնում է Վաղարշապատի համայնքապետարանը:

Նիստն անցկացվել է սահմանված ընթացակարգերի պահպանմամբ։

Երդում տալով՝ համայնքի ղեկավարը պաշտոնապես ստանձնել է իր լիազորությունները՝ ընդգծելով համայնքի զարգացման, կառավարման թափանցիկության և օրենքի գերակայության ապահովման սկզբունքներին իր հանձնառությունը։

Համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել իրեն վստահված մանդատի համար՝ հստակ նշելով, որ այդ վստահությունն իրեն պարտավորեցնում է առավել մեծ պատասխանատվությամբ և հետևողականությամբ իրականացնել համայնքի կառավարման գործընթացները։

Նա ընդգծել է, որ իր առաջնային նպատակն է ապահովել համայնքի զարգացման շարունակականությունը, բարձրացնել կառավարման արդյունավետությունը և ստեղծել առավել բարենպաստ միջավայր բոլոր բնակիչների համար։

Նորություններ