Աստված օրհնի մեր ժողովրդին, մեր Հայրենիքը և մեր սուրբ Եկեղեցին. Միքայել Սրբազան | Region

Աստված օրհնի մեր ժողովրդին, մեր Հայրենիքը և մեր սուրբ Եկեղեցին. Միքայել Սրբազան

Դեկտեմբեր 27,2025 17:48

Այսօր հայ Առաքելական Եկեղեցու Շիրայկի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի ծննդյան տարեդարձն է։ Երեկ էլ նա վիրահատության էր ենթարկվել։ Սրբազանն իրեն այս օրերին բարեմաղթանքներ հղողներին, իր առողջությամբ անհանգստացողներին  երախտիքի խոսք է ուղղել.

«Մեծ-մեծ շնորհակալություն և Աստծո բյուր օրհնությունները բոլոր իմ սիրելիներին, ովքեր տարբեր ձևերով և տարբեր եղանակներով շնորհավորեցին նվաստիս ծննդյան տարեդարձը՝ նամանավանդ այս դժվարին օրերի, բանտարկության և վիրահատության ցավը մեղմացնելով:

Մասնավոր շնորհակալություն իմ բախտակից սրբազան եղբայրներներին՝ իրենց բարեմաղթանքների համար:

Խորին հարգանք հիվանդանոցի դիմաց հավաքված սիրելի մարդկանց, ովքեր թեթևացրին հետվիրահատական ցավերը:

Աստված օրհնի ձեզ բոլորիդ, մեր ժողովրդին, մեր Հայրենիքը և մեր սուրբ Եկեղեցին:

Օրհնությամբ՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

27.12.25

184-րդ օր ապօրինի ազատազրկման

Նորություններ