Ապրիլի 15-ից հուլիսի 15-ը հայտարարվել են վարժական հավաքներ
Կառավարության որոշման համաձայն՝ պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների համար հայտարարվել են վարժական հավաքներ:
«Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ երեք ամիս ժամկետով՝ 2024 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը»,- նշվում է Կառավարության նիստի օրակարգում ներաված որոշումների թվում:
Վարժական հավաքներին կներգրավվեն մինչև 435 քաղաքացի, որից 128-ը՝ կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 9-ը՝ ավագ ենթասպայական կազմի, 298-ը՝ սպայական կազմի պահեստազորայիններ: