Մոսկվայի հիվանդանոցում մահացել է «Կրոկուս Սիթի Հոլ»-ից մարդկանց տարհանած Կարեն Ենգիբարյանը
Մարտ 29,2024 22:23
Մոսկվայի հիվանդանոցում մահացել է 35-ամյա Կարեն Ենգիբարյանը, ով «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչությունից հետո օգնել է մարդկանց դուրս գալ այրվող շենքից։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի հայերի միությունը։
Նշվում է, որ ահաբեկիչների հարձակման պահին Ենգիբարյանը դեպքի վայրից ոչ հեռու է եղել։ Տեսնելով ծուխը՝ նա վազել է դեպի համերգասրահ և սկսել օգնել մարդկանց դուրս գալ այրվող շենքից։
Ենգիբարյանը թունավորվել է շմոլ գազից, մրսել և հիվանդանոց է տեղափոխվել շնչուղիների սուր վարակով, և մի քանի օր անց նա մահացել։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
