Վարդան Ոսկանյանը անդրադարձել է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական հարձակմանը | Region

Վարդան Ոսկանյանը անդրադարձել է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական հարձակմանը

Ապրիլ 02,2024 22:33

Իրանագետ Վարդան Ոսկանյանը անդրադարձել է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական հարձակմանը.

«Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ առնչություն ունեցող տելեգրամյան ալիքներում խոսք է գնում այն մասին, որ Դամասկոսում իրանական հյուպատոսության վրա իսրայելական օդային հարձակումն իրականացվել է Բաքվի բարբարոսական վարչախմբի հետ գաղտնի համակարգմամբ։

Ընդ որում, որպես իրանական պատասխան գործողության թիրախ են դիտարկվում նաև իրանական սահմանի մոտակայքում՝ բռնազավթված Արցախի Հանրապետության Կովսականի շրջանում տեղակայված իսրայելական հետախուզական ենթակառուցվածքները։

Հիշեցնեմ, որ արհեստածին Ադրբեջանի տարածքում իսրայելական դիվանագիտական ներկայացուցչությունը պատասխան հարվածի թիրախ դարձնելու կոչ էր արել Իրանի 11-րդ գումարման խորհրդարանի պատգամավորներից մեկը»։

Նորություններ