Ջերմուկի պարուհին. արև-աղջկա հոգու, մարմնի ու մտքի ներդաշնակության բանաձևը | Region

Ջերմուկի պարուհին. արև-աղջկա հոգու, մարմնի ու մտքի ներդաշնակության բանաձևը

Ապրիլ 12,2024 11:10

Անահիտ Արշակյանը պարուսույց է, բնակվում և աշխատում է Ջերմուկում, զբաղվում է նաև յոգայով։ Ապրելով արդեն սահմանամերձ դարձած Ջերմուկում, շարունակում է լավատեսորեն վերաբերվել կյանքին։ Կարևորում է արմատները, ինքնաճանաչումը և սեփական բնօրրանում ապրելն ու արարելը։ Վերջին տարիների ռազմական գործողություններն իրենց հետքն են թողել այստեղ բնակվող յուրաքանչյուրի կյանքում։ Անահիտն այդ ամենը հաղթահարում է յոգայի ու պարի մեջ հոգու, հավերժության, տիեզերքի հետ ներդաշնակվելու կենսակերպը գտնելով։

Անահիտը սիրով է խոսում իր աշխատանքի մասին: Այս տարի լրանում է նրա աշխատանքային գործունեության 10 տարին։ Ջերմուկում նրան շատերն արև-աղջիկ են կոչում, ով փորձում է տագնապներից ու վախերից վեր կանգնել՝  հոգու, մարմնի ու մտքի ներդաշնակություն գտնել և իր քաղաքին բնորոշ բարձրադիր լեռների արևառատ էներգիան փոխանցել բոլորին։

Պատերազմի էմոցիոնալ հետքերը երբեմն թաքնվում են շպարի հետևում, երբեմն աչքերի խորքում կամ պարի շարժումներում, բայց ամեն օր Անահիտը նայում է հայելու մեջ՝ հուսալով, որ մի օր արևն էլի կշողա իր ողջ ուժով։

 

Նարինե Հովհաննիսյան (Մոբայլ լրագրության դասընթացի մասնակից )

 

Նորություններ