Ստեփանավանում ընտրակաշառքի գործով ձերբակալվել է «Ուժեղ Հայաստանին» հարող ևս 10 անձ | Region

Ստեփանավանում ընտրակաշառքի գործով ձերբակալվել է «Ուժեղ Հայաստանին» հարող ևս 10 անձ

Հոկտեմբեր 23,2026 15:25

Ստեփանավանում ընտրակաշառքի գործով այսօր ձերբակալվել է «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամ, առավոտյան նրանց տները խուզարկել են, որից հետո նրանց տարել են Երևան։

Այս մասին լրագրողներին ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը։ «Իրենց գործելաոճն է։ Այս մի քանի օրը պետք է այդպես անեն, քանի որ պարտությունից վախեցած են»,-ասել է պատգամավորը։ Հիշեցնենք, որ երկու օր առաջ ձերբակալվել, ապա կալանավորվել էին կուսակցության համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանն ու նրա ևս 13 աջակիցներ:

Նրանք մեղադրվում են խմբի կազմում ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու համար:

Նորություններ